Ի՞նչ է երգելու Էմմին «Եվրատեսիլ-2011»-ում. հայտարարվել է մրցույթ
Ինչպես արդեն հայտնի է, «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին: Նման որոշում է կայացրել Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդը: Իսկ ահա երգի ընտրության համար Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ:
Ըստ Եվրոպական հեռարձակողների միության, Եվրատեսիլին մասնակցող երգը (երաշժտությունն ու խոսքերը), պետք է լինի նոր և հնչած չլինի մինչև 2010թ.-ի հոկտեմբերի 1-ը: Այն պետք է զերծ լինի քաղաքական և կոմերցիոն ենթատեքստից և հաղորդի միայն դրական էմոցիաներ: Երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպենլ Երգի խոսքերը պետք է լինեն հայերեն կամ անգլերեն:
Հայտերն ընդունվում են մինչև 2011թ.-ի հունվարի 15-ը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը:
Նշենք, որ անցյալ տարի, երբ ընտրվում էր մասնակիցը և ոչ թե երգը, հիշյալ երգչուհուն չէր հաջողվել հաղթանակ տանել և մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները