Վրացական ՏՏ ոլորտը ազատվում է հարկերից
Ինչպես հաղորդում է «Business Грузия»- ն, երեկ Վրաստանի խորհրդարանը ընդունել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները ազատվում են հարկերից: Խոսքը, մասնավորապես, արտահանման հարկերի և արտերկրում ծավալած գործունեությունից ստացվող եկամտահարկի մասին է:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին: Ըստ օրենքի, «վիրտուալ գոտու անձ» կարգավիճակ ստանալու համար յուրաքանչյուր ընկերություն պետք է ներկայացնի համապատասխան հայտ: