ԳԹԿ տնօրեն. Ամենավատ արդյունքը գրանցվել է Արմավիրի, իսկ լավ` Վայոց Ձորի և Տավուշի մարզերում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ներկայացրեց հանրապետության ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Նշենք, որ հանրապետության ավագ դպրոցների 10-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում անցկացվել է հոկտեմբերին «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից:
Նա նշեց, որ ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման նպատակն էր պարզել, թե աշակերտներն ի՞նչ գիտելիքներով են ավագ դպրոց ընդունվել: ԳԹԿ տնօրենի խոսքով, թեստերում ընդգրկված են եղել 5-9-րդ դասարանում անցած թեմաները:
Գ. Խաչատրյանի խոսքով, ավագ դպրոցներում աշակերտների գիտելիքների զարգացումը ստուգելու համար հաջորդ տարիների վերոնշյալ առարկաներից արտաքին գնահատում կանցկացվի ավագ դպրոցների 11 և 12 դասարաններում: «Ավագ դպրոցներում իրականացված արտաքին ընթացիկ գնահատումը շատ կարևոր է, քանի որ այն թույլ կտա պարզելու, թե ավագ դպրոցներն որքանով են արդարացնում իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց նա:
Գ. Խաչատրյանը, ներկայացնելով արդյունքները, նշեց, որ հանրապետության բոլոր ավագ դպրոցների 10-րդ դասարաններում սովորում է 10888 աշակերտ, որոնց մեծ մասը սովորում է մայրաքաղաքի ավագ դպրոցներում:
Նա նշեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անցկացված արտաքին ընթացիկ գնահատմանը մասնակցել է 10031 աշակերտ, իսկ «Մաթեմատիկա» առարկայից անցկացված արտաքին ընթացիկ գնահատմանը`9917 աշակերտ:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից աշակերտների ստացած առավելագուն միավորը եղել է 8-ը, իսկ 9 և 10 միավոր ոչ մի աշակերտ չի ստացել, անբավարար է ստացել աշակերտների 24.8 տոկոսը: «Մաթեմատիկա» առարկայից աշակերտների ստացած առավելագուն միավորը եղել է 9-ը, 10 միավոր է ստացել միայն մասնակիցների 0.1 տոկսը, անբավավար է ստացել 35.5 տոկոսը:
ԳԹԿ տնօրենի խոսքով, վերոնշյալ երկու առարկաներից ամենավատ արդյունքները գրանցվել է Արմավիր մարզում, իսկ լավ արդյունք է գրանցվել է Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: Նա նշեց, որ Երևանում երկու առարկաների ընթացիկ գնահատման արդյունքները գոհացուցիչ չեն:
«Մենք ընթացիկ գնահատման արդյունքներից գոհ չենք: Արդյունքները ցույց են տալիս, որ դպրոցներում ուսման որակը ցածր է: Դպրոցի նպատակը ոչ թե դիմորդ, այլ բազմակողմանի զարգացած շրջանավարտներ պատրաստելը»,-ասաց բանախսը:
ԳԹԿ տնօրենը նշեց, ընթացիկ գնահատման արդյունքներն ուղարկվելու է ՀՀ կառավարություն, ԱԺ անհրաժեշտ հետևություններ անելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան