Ինջիրլիք ռազմաբազայի 49.5 հա տարածքի դիմաց հայերը Թուրքիայից պահանջում են 63.9 մլն դոլարի փոխհատուցում
Ամերիկահայերը 1915-ի ցեղասպանության հետևանքով իրենց պապերի կորցրած ունեցվածքը փոխհատուցելու պահանջով դատական հայց են ներկայացրել Լոս-Անջելեսի շրջանային դատարան թուրքական պետության և այդ երկրում գործող Կենտրոնական և «Ziraat» (Գյուղատնտեսական) բանկի դեմ: Նախաձեռնությունն ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղյանինն է:
«Ադանայում տեղակայված ամերիկյան օգտագործման Ինջիրլիքի ռազմաբազայի 49.5 հա տարածքը ժամանակին պատկանել է հայերին: Այժմ նրանց ժառանգները այդ հողատարածքի կորստի դիմաց պահանջում են ընդհանուր առմամբ 63.9 մլն դոլարի փոխհատուցում»,- ըստ թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության` լրագրողներին հայտնել է փաստաբան Եղյանը: Հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ թուրքերը, այդ տարածքը ռազմական նպատակով ամերիկացիներին վարձակալության տալով, իրենց համար շահույթ են ապահովել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին