Սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի հոգևոր առաջնորդը
Երեկ երեկոյան անհայտ անձանց կողմից Նալչիկում գնդակահարվել է Կաբարդինո-Բալկարիայի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Անաս Փշիխաչևը: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններին, անհայտ անձիք մոտեցել են առաջնորդի տանը, նրան դուրս կանչել ու գնդակահարել: Նախնական տվյալներով, սպանվածի վրա հայտնաբերվել է չորս կրակոց, ինչի արդյունքում Փշիխաչևը տեղում մահացել է:
Դեպքի շարժառիթների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Իրավապահ մարմինների կողմից համապատասխան միջացառումներ են ձեռնարկել հայտնաբերելու հանցագործներին:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «ստորություն» է որակել է մուսուլմանների հոգևոր առաջնորդի սպանությունը, իր ցավակցությունները փոխանցելով առաջնորդի հարազատներին, ինչպես նաև Կաբարդինո-Բալկարիայի մուսուլմանական ողջ համայնքին: