Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի «Խիմկին»
Onedivision.ru-ի տարածած տեղեկատվության համաձայն` «Նիժնի Նովգորոդի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի մերձմոսկովյան «Խիմկին», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Ամենայն հավանականությամբ, «Խիմկիի» հետ Գրիգորյանի համագործակցության հեռանկարները կախված կլինեն այն բանից, թե նա որքանով հաջող կհանձնի «A» կարգի արտոնագրի քննությունը, որը կկայանա 2011 թ. հունվարին:
Հիշեցնենք, որ մինչև 2009 թ. Ալեքսանդր Գրիգորյանը մարզչական հաջող գործունեություն է ծավալել կանանց ֆուտբոլում: Նրա գլխավորությամբ Պերմի «Զվեզդա-2005»-ը մեկ անգամ չէ հռչակվել երկրի չեմպիոն և նույնիսկ խաղացել է Եվրոպայի չեմպիոնուհիների գավաթի խաղարկության եզրափակչում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան