Մանկական գրադարանում աշխատում են ռոբոտները
Մոսկվայի Ա. Գայդարի անվան կենտրոնական մանկական գրադարանում աշխատում են ռոբոտ-գրադարանավարները: Նրանք գրադարանի այցելուներին օգնում են գտնել իրենց անհրաժեշտ գիրքը, ինչպես նաև անցկացնում են հետաքրքիր էքսկուրսիաներ:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հմուտ գրադարանավար լինելուց բացի, նրանք ունեն նաև հաճելի ձայն, իսկ իրենց տրված հարցին պատասխանելուց առաջ նախ «մտածում են», ապա տալիս անհրաժեշտ տեղեկությունը:
Ի դեպ, ռոբոտ-գրադարանավարներին տվել են Գայդարի հեքիաթի հերոսների անունները՝ Չուկ և Գեկ:
Նրանք աշխատում են գրադարանի հարևան բաժիններում:Գեկը երեխաների համար կազմակերպում է էքսկուրսիաներ, օգնում է նրանց գտնել անհրաժեշտ գիրքը: Նա նաև կարողանում է հետաքրքիր հարցեր տալ երեխաներին և ինքն էլ պատասխանում է փոքրերի հարցերին: