Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական գործ է հարցուվել
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցել ու ստորագրություն պահանջել վերջինիցս երկրից չբացակայելու համար:
Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը, հղում անելով Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:
Տեղեկատվության համաձայն, քրեական գործն հարուցվել է Տիմոշենկոյի վարչապետ աշխատած տարիներին պետական միջոցների վատնման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով:
Տեղեկատվության համաձայն, Տիմոշենկոն ոչ նպատակային է վատնել 2009 թ-ի մարտին Կիոտոյի արձանագրությամբ Ուկրաինային փոխանցված 375 մլն դոլար գումարը, դրանք ծախսելով կենսաթոշակային վճարումների համար, մինչդեռ գործարքից ձեռք բերված այդ գումարը նախատեսված էր բնապահպանական խնդիրների լուծման համար:
Յուլիա Տիմոշենկոն ժխտել է իրեն վերագրված հանցագործությունը ու հայտարարել, թե իշխանություններն «իրական ահաբեկչության են ենթարկում ընդդիմությանը»: