«Ա1+» հեռուստաընկերությունը դարձյալ եթեր չստացավ, «Երևան» ՀԸ-ն հաղթեց ԱԼՄ-ին
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նիստում տեղի ունեցած վարկանիշային քվեարկության արդյունքում 40 միավորով մայրաքաղաքային սփռման համար հաղթող ճանաչվեց «Երևան» հեռուստաընկերությունը` երկու միավորով ավելի ստանալով ԱԼՄ-ից:
Մյուս մրցակցությունը մեկ հաճախականության համար ընթանում էր «Ա1+»-ի և «Արմնյուզ»-ի դեպքում: Բավական հետաքրքիր պատկեր ստացվեց քվեարկության ընթացքում «Ա1+»-ը քվեարկության ընթացքում ստացավ ընդամենը 2 միավոր. Բացի ՀՌԱՀ անդամ Արա Թադևոսյանից, ՀՌԱՀ մյուս բոլոր անդամները քվեարկեցին 0 միավոր տվեցին «Ա1+»-ի օգտին: Իսկ Արա Թադևոսյանը քվեարկության ընթացքում տվեց 2 միավոր:
Այդ քվեարկությունից հետո ԱԼՄ-ի և «Ա1+»-ի ներկայացուցիչները լքեցին դահլիճը: Մյուս բոլոր հեռուստաընկերությունները ճանաչվեցին հաղթող: Սպասվում է, որ քիչ անց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հանդես կգա մամլո ասուլիսով և կներկայացնի մեկնաբանություններ:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար արդեն հայտ էին ներկայացրել հանրապետական սփռման համար «Արմենիա ԹԻ-ՎԻ»-ն, «Շանթ»-ը, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը, «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻ-ՎԻ»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն և «Անսվեր» ՍՊԸ-ն:
Իսկ մայրաքաղաքային սփռման համար մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել «Ա-թիվի» ՍՊԸ-ն, «Ա.Լ.Մ.- Հոլդինգը»-ը, «Երևան Հեռուստաընկերություն»-ը, «ԴԱՐ-21» Հեռուստաընկերություն»-ը, «ԱՐ Հեռուստաընկերություն»-ը, «Արմնյուզ» ՍՊԸ-ն, «Մելտեքս» ՍՊԸ-ն, «Կայմ Հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն, «Պարադիզ» ՍՊԸ-ն, «Առաջին Ալիք» ՍՊԸ-ն, «Շարկ» ՍՊԸ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա