Էրեբունի թանգարանում տեղադրվեցին տեղեկատվական բազմալեզու վահանակներ
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) հասարակական կազմակերպությունը Էրերունի արգելոց-թանգարանում տեդադրել է տեղեկատվական բազմալեզու վահանակներ:
Վահանակները տեղադրված են թանգարանի մուտքի մոտ եւ ցուցասրահում: Այժմ արդեն զբոսաշրջիկները կարող են ցանկացած կետում ինքնուրույն եւ առանց դժվարության տեղեկություններ ստանալ Էրեբունի քաղաք-ամրոցի հայտնաբերման, պեղումների և պահպանության պատմության մանրամասներին տեղեկատվական նոր միջոցներով հագեցած ցուցափեղկերից:
ԱՄԱՓ-ի ծրագրի հովանավորներից է ԱՄՆ/ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ( USAID/CAPS) ծրագիրը: Ծրագրի զբոսաշրջության կլաստերի համակարգող Գեռա Ոսկանյանի փոխանցմամբ, այս շնորհանդեսը 2010 թ-ի ԱՄԱՓ-ի վերջին միջոցառումն էր:
«Այս տարի ԱՄԱՓ-ը տեղադրել է ավելի քան 130 տեղեկատվական վահանակ Հայաստանի 26 հուշարձանների տարածքներում: Կազմվել ու տեղադրվել են ևս 21 վահանակ Բրայլյան գրատիպով` ի լրումն նախորդ տարի տեղադրված 14 վահանակների` թույլ տեսողությամբ այցելուների համար: ԱՄԱՓ-ը ծրագրում է նաև Հայաստանում 1-ին անգամ իրականացնել «Աուդիո շրջայց»` 5 տեսարժան վայրերում և «Որդեգրիր հուշարձան» նախագիծը` նախատեսված Գյումրիի 2 դպրոցների համար»,- ասաց Գեռա Ոսկանյանը:
2010թ. ընթացքում իրականացվել է նաև Նորադուզի պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիր` ներառյալ խաչքարերով պատմական գերեզմանոցի տարածքի 225մ երկարությամբ ցանկապատումը: Այս տարի բացվեցին նաև 2 հանգստի կանգառներ` Հայաստանով անցնող մետաքսի ճանապարհին` խթանելով համայնքներում տեղական բնակչության ձեռքի աշխատանքների վաճառքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան