Ամերիկացիները շաբաթական 13 ժամ տրամադրում են ինտերնետին
Forrester ընկերության կատարած հետազոտության համաձայն, միջին ամերիկացին ինտերնետին տրամադրում է այնքան ժամանակ, որքան հեռուստացույց դիտելուն: Պարզվում է՝ ԱՄՆ քաղաքացիները այս զբաղմունքին շաբաթական տրամադրում են 13 ժամ:
Մասնագետները նշում են, որ վերջին 5 տարում ինտերնետի օգտագործումն ավելացել է 121%-ով:
Աճի բարձր տեմպ գրանցվել է 2007-2010 թվականներին, երբ ավելացել է ոչ միայն սոցիալական և այլ կայքերից օգտվողների թիվն, այլև նրանց, ովքեր սկսել են ինտերնետի միջոցով նաև գնումներ կատարել: Դեռ 3 տարի առաջ ամերիկացիների միայն 1/3 էր օգտվում այդ ծառայությունից, այսօր արդեն նրանց թիվը 2 անգամ ավելացել է:
Սոց. ցանցեր այցելելու հաճախականությունը նույնպես ավելացել է ավելի քան 2 անգամ՝ 15%-ից հասնելով 35%: Իսկ էլեկտրոնային փոստի ծառայությունից օգտվում է ամերիկացիների 92%-ը: