Տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ
Կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Կառավարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի հետ բանակցությունների արդյունքների և նախագծի առաջընթացի համար անհրաժեշտ հետագա քայլերի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկույցը:
Նիստում ներկայացվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` Գերմանիայի կողմից տրամադրված սարքավորման հիման վրա AREAL լազերային բարձր հաճախականային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման հարցը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին` կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ նախապատրաստել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Քենդլ» կենտրոնի շենքի շինարարության համար համապատասխան տարածք հատկացնելու մասին որոշման նախագիծ:
«Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլի ղեկավարի թեկնածության վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքում ղեկավար է ընտրվել Երևանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան