Իսպանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հռչակագիր է ընդունվել
Իսպանիայի Բալեարես կղզիները 1915-1921թթ. հայ ժողովրիդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը ճանաչել են որպես ցեղասպանություն, որը համապատասխանում է 1948թ. Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության մասին կոնվենցիային:
Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:
Աղբյուրի համաձայն` Հայոց ցեղասպանության մասին ընդունված այդ որոշումը հռչակագրի բնույթ ունի և ոչ դեռևս օրենսդրական ակտի: Նշենք, որ այդ որոշումը Բալեարես կղզիների շրջանային խորհրդարանում ընդունվել է միաձայն: Խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես իրազեկել է Իսպանիայի հայկական դեսպանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան