Յիրիկյան. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կաջակցի 150 ուսանողի
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն աջակցելու է մայրաքաղաքի ու մի շարք մարզերի ԲՈՒՀ-երի 150 ուսանողներին: Ինչպես այսօր ընկերության գլխամասային գրասենյակում ուսանողների ու ԲՈՒՀ-երի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերությունը կաջակցի այս ուսանողներին վարձի վճարման հարցում մինչև ուսման ավարտը:
Ռ. Յրիրկյանը նշեց, որ ուսանողների ընտրությունը պատահական չի կատարվել; Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձրել հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին:
«Մենք շատ ուժեղ ընկերություն ենք, սիրում ենք մեր ժողովրդին և հատկապես ուսանողներին: Եվ ուսանողները, պետք է լավ սովորեն, որ հաջորդ ուսումնական տարում կրկին մեր աջակցությունը ստանան»,- ասաց նա:
Նշենք, որ ուսանողների համար նախատեսված գումարները փոխանցվելու են ԲՈՒՀ-երի հաշվեհամարներին:
Ավելացնենք նաև, հանդիպման վերջում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ուսանողների միջև խաղարկեց 9 հեռախոս, 2 հեռուստացույց և 7 շարժական համակարգիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա