Ա. Դավթյանն իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ է գնահատում
«ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որն աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցի մշտական հանձնաժողովը 2010թ. հրավիրել է 13 նիստ»,- ամփոփելով իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ այս պահին շրջանառության մեջ են 51 օրինագծեր, գլխադասային է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը, վերոնշյալ օրինագծերից 31-ը ընդգրկվել են նստաշրջանի օրակարգում, 6-ը ընդունվել են 1-ին ընթերցմամբ, 20-ը՝ հանձնաժողովում քննարկման փուլում են:
«2010թ. հանձնաժողովը կազմակերպել է 5 խորհրդարանական լսումներ՝ հետևյալ թեմաներով և օրինագծերի վերաբերյալ. «Ավագ դպրոցի ներդրման և միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետևանքներն ու առկա հիմնախնդիրները»,
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-909-14.05.2010-ԳԿ-010/0) քննարկման նպատակով, Երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ, «Գրադարանների և գրադարային գործի մասին» և 27.04.2009թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ»,- տեղեկացրեց Ա. Դավթյանը
Պատգամավորի հաղորդմամբ՝ հանձնաժողովը 2010թ.-ին ստացել և պատասխանել է 74 դիմումի, որոնցից՝ 47-ը կրթության ոլորտին, 1-ը՝ գիտության, 7-ը՝ մշակույթի, 1-ը՝ տեղեկատվության, 3-ը՝ երիտասարդության, 2-ը՝ սպորտի 16-ը՝ տարբեր առաջարկություններ, 7-ը՝ զանազան, ոչ հանձնաժողովի ոլորտին են վերաբերվել:
Նա նշեց, որ տարվա ընթացքում հանձնաժողովը ծանրաբեռնված է աշխատել և դրանք ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան