«Голос Армении». Ադրբեջանի մեղքով ԱՄՆ-ը ստիպված է «կարմրել»
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, որ Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի նախագահի հետ զրույցում իր ափսոսանքն է հայտնել WikiLeaks-ի հրապարակումների վերաբերյալ` «Голос Армении»-ն նշում է, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի այն գործընկերն է, որի համար վերջինս անընդհատ ստիպված է «կարմրել»: Հղում անելով գերմանական «Der Spiegel»-ին` թերթը գրում է, որ հանուն նավթի ԱՄՆ-ը դարձել է Ալիևների բռնապետական ռեժիմի օժանդակողը: «Ալիևը բռնապետ է, իսկ բռանպետներն ավելի կառավարելի են և հենց դրանով է, որ Ալիևը շահավետ է ԱՄՆ-ին»,-գրում է «Der Spiegel»-ը: Թերթը նշում է, որ Ալիևը բողոքել է ԱՄՆ-ի դիվանագետներին, որ Ադրբեջանում նավթի արտահանմամբ զբաղվող «British Petroleum» ընկերությունն Ադրբեջանին 10 մլդ դոլար է պարտք: «ԱՄՆ-ը, ըստ երևույթին, լուծեց այդ խնդիրը, սակայն հատկանշական է այն փաստը, որ որևէ լուր չի եղել այն մասին, թե Ադրբեջանի պետբյուջեն հանկարծ 10 մլրդ դոլարով հարստացավ: Ու՞ր են հոսել այդ գումարները»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում