Մասայական փախուստ մեքսիկական բանտից
Մեքսիկայի` ԱՄՆ սահմանակից Նուեվո-Լարեդո քաղաքի բանտից տեղի է ունեցել մասայական փախուստ: Նախօրեին բանտից փախել է 159 կալանավոր: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ենթադրվում է, որ փախուստին մասնակցել են բանտի 5 աշխատակիցները, որոնք բանտարկյալների հետ հեռացել են:
Հայտնի է, որ փախուստի դիմած մարդկանցից 58-ը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, նրանց թվում կան թմրանյութերի առևտրի մեջ մեղադրվողներ: Մինչ փախուստը բանտում եղել է 1355 կալանավոր, դա այն դեպքում երբ այդ կալանավայրում առավելագույնը կարելի է պահել 1304 հանցագործ:
Իրավապահներն այժմ միջոցներ են ձեռնարկում բռնելու փախուստի դիմածներին: