Չինական ռեստորանում աշխատում են ռոբոտ մատուցողներ
Չինական Դժինան քաղաքում բացվել է ռեստորան, որտեղ հաճախորդներին սպասարկում են ռոբոտները։
Վեց ռոբոտ մատուցողուհի հաճախորդներից ընդունում են պատվերներ, մատուցում են պատրաստված սնունդը, դուրս են գրում հաշիվները և ստանում են թեյավճար։ Մեկ օրում նրանք կարողանում են սպասարկել մոտ հարյուր հաճախորդի։
Ինչպես հաղորդում է Mignews.com. գործակալությունը, դեռևս աշխարհում սա նմանատիպ միակ ռեստորանն է։ Այստեղ «ռոբոտացված» են միայն մատուցողները, սնունդը շարունակում են պատրաստել սովորական խոհարարները։ Իսկ դռնապաները ռեստորանի բոլոր հաճախորդներին նախապես տեղեկացնում են, որ ներսում իրենց սպասվում է յուրահատուկ սպասարկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է