Ամերիկյան խոշորագույն բանկը հրաժարվել է սպասարկել Wikileaks-ի հաշիվները
Ամերիկյան խոշորագույն «Bank of America» բանկը հրաժարվել է սպասարկել այն հաշիվներն ու դրամական գործողություննները, որոնք կապված են Wikileaks կայքի ֆինանսավորման հետ:
Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու» կայքը, հղում անելով ամերիկյան մամուլին:
Տեղեկատվության համաձայն, բանկն իր որոշումն հիմնավորել է Wkileaks-ի գործունեությամբ, որն ըստ այդմ, հակասում է բանկի կանոններին:
Ի պատասխան այս որոշման, Wikileaks-ի կազմը «Twitter» միկրոբլոգի միջոցով կոչ է արել բոլոր նրանց, «ովքեր սիրում են ազատությունը», փակել իրենց հաշիվները վերոնշյալ ամերկյան բանկում:
Հիշեցնենք, ավելի վաղ Wikileaks-ի ու նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի բանկային հաշիվների սպասարկումից հրաժավել էին «PayPal», «Visa» ու «Master Card» վճարային համակարգերը, ինչին հետևել էին Ասանժի երկրպագուների կողմից համակարգերի պաշտոնական կայքերի վրա իրականացված աննախադեպ հակերական հարձակումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա