ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է 4G/LTE ցանցը
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունենում 4G/LTE ցանցի պաշտոնական մեկնարկը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվան նոյեմբերի 10-ին բավարարել էր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հայտը ռադիոհաճախականությունների տրամադրման վերաբերյալ` LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի հիման վրա չորրորդ սերնդի ցանց (4G) գործարկելու նպատակով:
Ընկերությունը Հայաստանում կոմերցիոն հիմունքներով գործարկում է 4G/LTE, երկարաժամկետ էվոլյուցիայի տեխնոլոգիայի հիման վրա առաջին կոմերցիոն փորձնական ցանցը։ LTE տեխնոլոգիայի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխարհում առաջինը հնարավորություն ունի մատուցելու տվյալների փոխանցման երկկողմանի ռոումինգ ծառայություն։ Ներկայումս այս ծառայությունը հասանելի է ՄՏՍ-ի դուստր ձեռնարկություններ ՄՏՍ- Ուզբեկստանի և ՎիվաՍել –ՄՏՍ- ի ցանցերում։
Ի դեպ, LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների առաջին տասնյակում: