ԿԳ նախարարն ամփոփեց տարին
«Այս տարին ԿԳ նախարարության համար դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի և զարգացման տարի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ամփոփելով տարին, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտի մասին` նշեց, որ Հայաստանի համայնքների երկու երրորդում գոյություն չունեին նախադպրոցական կրթության հաստատություններ, սակայն այս տարի Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շնորհիվ 2010թ.-ին նախարարությանը հաջողվել է Արարատի և Արագածոտնի մարզերի 41 համայնքներում ստեղծել նախակրթարաններ:
Նրա խոսքով, հանրակրթության ոլորտում փոփոխությունները բազում էին, սակայն նա կարևորեց այս տարի հաստատված դպրոցների տնօրենների վերապատրաստման ու հավաստագրման նոր կարգը և դպրոցների ուսուցիչների ատեստավորման նոր կարգը: Նա նշեց, որ ատեստավորման մեխանիզմները թույլ կտան լավագույն ուսուցիչներին վարձատրել ավելի շատ և խրախուսման միջոցներ ստեղծել մասնագիտական կատարելագործման համար:
Նախարարը նշեց, որ այս տարի 43 դպրոցով ընդլայնվեց նաև ավագ դպրոցների ցանցը:
Ա. Աշոտյանն, անդրադառնալով հատուկ դպրոցներին, նշեց, որ նախարարին կից ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման հասարակական խումբ, որի աշխատանքների շնորհիվ հնարավոր դարձավ մոբիլիզանցնել հասարակական կարծիքը:
Ա. Աշոտյանի խոսքով, բարեփոխումները շարունակվել են նաև ներառական կրթության ոլորտում, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան