ԿԳ նախարարն անդրադարձավ նաև նախարարության թերություններին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով 2010 թվականին բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներին, նշեց, որ այս տարի ԿԳ նախարարությունը մշակել է հեռավար կրթության հայեցակարգը:
Նա նշեց, որ Բոլոնիայի գործընթացի համատեքստում կրեդիտային համակարգը ներդրվել է նաև երրորդ կրթական աստիճանում:
Ա. Աշոտյանը նաև կարևորեց այս տարի ԱԺ-ի կողմից հավանության արժանացած կարևոր օրեսնդրական փաթեթը, որի կարևոր դրույն հետևյալ է`միասնական քաղաքականություն պետական և մասնավոր բուհերի նկատմամբ:
«Ըստ այդ օրենսդրական փաթեթի 2011 թվականից պետական և ոչ պետական բուհերը ընդունելություն են կազմակերպելու միասնական քննական կարգով»,-ասաց նա:
ԿԳ նախարարը, խոսելով բուհերի լիցենզավորման գործընթացից, նշեց, որ այս տարի մասնակի կամ ամբողջությամբ կասեցվել է 25 ուսումնական հաստատությունների լիցենզիաներ: Ա. Աշոտյանը նաև հայտնեց, որ այս տարի ներդրվել է լիցենզավորման գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչն էլ ավելի թափանցիկ է դարձնելու այդ համակարգը:
Նախարարն, անդրադառնալով գիտության ոլորտին, նշեց, որ այս տարի գիտության լորոտում ներդրվել է մրցակցային ֆինանսավորման սկզբունքը:
«Մրցակցային ֆինանսավորման սկզբունքն օգնում է, որ գիտության ոլորտին ուղղված գումարներն էլ ավելի նպատակային ծախսվեն»,- հավելեց նա:
Ա. Աշոտյանը նախարարության նվաճումներից բացի անդրադարձավ նաև թերություններին:
«2010 թվականին մեզ չհաջողվեց անել այն ամեն, ինչ ուզում էինք անել, քանի որ բոլորս ցանկանում ենք, որ ամեն ինչ շտկվի միանգամից: Ցավոք, դա անհնար էր: Անկախ մեր կատարած աշխատանքի ծավալներից, ես դժգոհ եմ: Ինձ թվում է, որ մենք կարող էինք անել ավելին: Ես դժգոհ եմ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի մեր արդյունավետությունից, ես դժգոհ եմ տեղերում շարունակաբար դրսևորվող կամայականություններից, ապօրինություններից և օրենքների խախտումներից: Սակայն ես ցանակնում եմ, որ մեր ինքնաքնադատությունը ճիշտ ընկալվի. սա ավելի շատ օրակարգ է 2011 թվականի համար»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան