Ադրբեջանցիները փորձել են 20 միլիոն դոլար անօրինական ներմուծել ՌԴ
Վնուկովո օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են Ադրբեջանի երեք և Իրանի մեկ քաղաքացիների, որոնք 2 տասնյակ մլիլիոն դոլարի հասնող գումար փորձել են ճամպրուկներով, անօրինական ճանապարհով, ներմուծել Ռուսաստան (14,5 մլն դոլար և 4,12 մլն եվրո): Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Լրատվականի հաղորդմամբ՝ ձերբակալվել է Ադրբեջանի 3 և Իրանի 1 քաղաքացի, որոնք Ստամբուլից ժամանել էին Ռուսաստանի Դաշնություն:
Ռուսաստանցի իրավապահներն օրինախախտների նկատմամբ արդեն իսկ քրեական գործ են հարուցել: