Ադրբեջան. Գյուլնարա անունով մուրացկանուհին բողոքել է` վաստակած գումարի մեծ մասը հարկադրված է տալ ոստիկաններին
Բաքվում մեծացել է մետրոյի կայարանների մոտ մուրացկանություն անող մարդկանց թիվը: «Ենի Մուսավաթը» պարզել է, որ այդ վայրերում «աշխատելու» համար նրանք իրենց աշխատածից մասնաբաժին են տալիս տարածքը հսկող ոստիկաններին եւ մետրոյի աշխատակիցներին:
Մետրոյի «Ազադլըգ» կայարանի մոտ աշխատող Գյուլարա անունով մուրացկան կինը թերթի թղթակցին բողոքել է, որ օրվա ընթացքում իր վաստակած գումարի մեծ մասը հարկադրված է տալ ոստիկաններին և մետրոյի վերակացուներին, ինչի արդյունքում իրեն չնչին մասն է մնում: Նույնն ասել է նաև Ֆարհադ անունով մեկ այլ մուրացկան:
Թերթը պարզել է, որ մետրոյի կայարանների մոտ մուրացկաններից շատերը երեխաներ են: Ծնողները երեխաներին են ուղարկում մուրացկանության, որովհետև մարդիկ ավելի շատ երեխաներին են փող տալիս: «Մուրացկանություն անող երեխաներին փող տվողներին մեղադրողներ էլ կան: Նրանք գտնում են, որ ժամանակի ընթացքում երեխաների մոտ մուրացկանությունը մասնագիտություն է դառնում: Նրանց թիվն էլ «դինամիկ զարգացման մեջ գտնվող Ադրբեջանում» նվազելու փոխարեն աճում է…»,- գրում է «Ենի Մուսավաթը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան