Հանրակրթական դպրոցներում առաջին անգամ անցկացվել է ազգային ստուգատես
Գնահատման և թեստավորման կենտրոնը հանրապետության մարզերի 76 և Երևանի 19 դպրոցների 8- դասարաններում օրեր առաջ անցկացրել է ազգային ստուգատես հայագիտության բնագավառում:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նա նշեց, որ ազգային ստուգատեսը Հայաստանում անցկացվել է առաջին անգամ:
Գ. Մանուկյանի խոսքով, ազգային ստուգատեսի նպատակն էր դպրոցներում ստուգել աշակերտների գիտելիքները`«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից: Աշակերտներն ազգային ստուգատեսի ժամանակ լրացնում են թեստեր, որտեղ ընդգրկված են տաբեր հարցեր վերոնշյալ առարկաներից, ինչպես նաև ընդգրկված են հարակից մի շարք հարցեր, որոնցով ստուգվելու է աշակերտների ընդհանուր զարգացվածությունը:
«Ստուգատեսի արդյունքում պարզ է դառնում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից աշակերտների կրթական մակարդակը, ուսումնասիրվում են եղած վտանգները: Ազգային ստուգատեսի նպատակն է, համադրելով բոլոր աշակերտների պատասխանները, առաջարկներ և մեխանիզմներ ներկայացնել աշակերտների առաջադիմությունը ապահովելու համար»,-ասաց Գ. Մանուկյանը:
ԳԹԿ մամուլի քարտուղարը հայտնեց, որ այժմ իրականացվում է թեստերի ստուգման գործընթացը, որից հետո հետազոտությունները կներկայացվեն շահագրգիռ մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան