Իրանում «Ջոնդոլլահ» խմբավորման 11 անդամ ենթարկվել է մահապատժի
Իրանի Զահեդան քաղաքի բանտերից մեկում այսօր առավոտյան «Ջոնդոլլահ» ահաբեկչական խմբավորման անդամներից 11 հոգի մահապատժի է ենթարկվել:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ` տեղեկացրել է Սիսթան և Բելուջիսթան նահանգի դատական գլխավոր ատյանի նախագահ Էբրահիմ Համիդին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ մահապատժի ենթարկված մարդիկ վերջին շրջանում երկրում տարբեր ահաբեկչական գործողություններ են կատարել, որոնց հետևանքով բազմաթիվ անմեղ քաղաքացիներ են զոհվել:
Նշենք, որ ս.թ հուլիսին Զահեդան քաղաքում ահաբեկիչների գործարկած ռումբի պայթյունի հետևանքով 27 հոգի զոհվեց, իսկ 169-ը` վիրավորվեցին: Իսկ անցյալ շաբաթ Զահեդանի մզկիթներից մեկում ռումբի պայթյունի հեևտանքով զոհվեցին շուրջ 20 մարդ, իսկ 50-ը վիրավորվեցին:
Վերջերս Իրանի դատական իշխանությունների որոշմամբ` մահապատժի ենթարկվեց նաև «Ջոնդոլլահ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդոլմալեք Ռիգին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է