«Բիզիմ յոլ». Արտասահմանում ուսում ստացած երիտասարդ ադրբեջանցիները չեն վերադառնում հայրենիք
Ադրբեջանում խիստ անհանգստություն է առաջացրել այն իրողությունը, որ արտասահմանում ուսում եւ գիտական աստիճան ստացած երիտասարդները չեն ցանկանում վերադառնալ հայրենիք:
«Բիզիմ յոլը» հայտնում է, որ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի աջակցությամբ արտասահմանում թեկնածուական աստիճան ստացած երիտասարդ ադրբեջանցի գիտնականների երրորդ` տարեկան սեմինարում ունեցած ելույթում այդ երկրի կրթության նախարար Միսիր Մարդանովը ներկաներին ասել է, որ իրենց առաջ կանգնած խնդիրներից մեկն այն է, որ չգիտեն ինչպես անեն, որպեսզի արտասահմանում կրթություն ստացած մարդկանց վերադարձնեն Ադրբեջան:
«Լավ կլիներ, որ արտասահմանում կրթություն ստացած ադրբեջանցիները վերադառնան հայրենիք եւ իրենց ձեռք բերած փորձը փոխանցեն ապագա սերունդներին»,- ասել է նա: Մ.Մարդանովի խոսքով, ներկայումս արտասահմանում 10 հազարից ավելի ադրբեջանցի ուսանող կա, որոնցից հազարը սովորում է պետպատվերով: Նախկինում արտասահմանում պետության հաշվին սովորող ուսանողներից պահանջվում էր ուսումն ավարտելուց հետո պարտադիր կերպով վերադառնալ հայրենիք, իսկ այժմ այդ պահանջն Ադրբեջանում վերացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան