ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը Ցեղասպանության բանաձևի հարցով անձամբ է զանգահարում կոնգրեսականներին
Թուրքական «Haber7» լրատվական կայքի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ակտիվ գործունեություն է ծավալում` կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ներառումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում:
Մասնավորպես` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն անձամբ զանգահարել է բոլոր կոնգրեսականներին, ինչպես նաև ԱՄՆ նախկին արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին ու ազգային անվտանգության քարտուղարներին:
Թուրքական դեսպանության գործադրած ջանքերի արդյունքում ԱՄՆ Ատևտրի պալատը նույնպես ներքաշվել է այս արշավի մեջ: Առևտրի պալատի աշխատակիցները հանդես են եկել կոնգրեսի անդամներին ուղղված կոչով` նշելով, որ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և պետք չէ ռիսկի ենթարկել: