«Թուրքիայի համար Հայաստանը մնում է հատուկ շահի գոտի»
«Голос Армении»-ն գրում է, որ ՀՀ վարչապետը և քաղաքական այլ գործիչներ հաճախ են հնչեցնում այն միտքը, թե Թուրքիայի կողմից եվրոպական արժեքների դավանման հռչակումը շահավետ է Հայաստանի համար, քանի որ կարող է օգնել այս երկու երկրներին կառուցողական մոտեցում ցուցաբերել երկկողմանի հարաբերություններում: Հոդվածագիրը, սակայն, համաձայն չէ այս տեսակետի հետ` նշելով, որ ինչ միությունների ու կազմակերպությունների էլ անդամակցի Թուրքիայի Հանրապետությունը, այնուամենայնիվ, այս երկրի պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ցանկացած պահի կարող է խախտել միջազգային կառույցում իր ստանձնած պարտավորությունները: Վերոնշյալի վառ օրինակներն են` Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը և Հայաստանի հետ սահմանի փակումը. վերջինս Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի հիմքը հանդիսացող միջազգային նորմերի խախտում է: Թերթը նշում է, որ Հայաստանը Թուրքիայի համար կար և մնում է հատուկ շահի գոտի, Թուրքիան երբեք Հայաստանին չի դիտել որպես այլ երկրների շարքին պատկանող միջազգային իրավունքի սուբյեկտ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում