Ո՞ւմ պահանջով է պաշտոնանկ արվել Ներսես Եր
Ըստ «Հայկական ժամանակ»-ի` Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել եվրոպական տնտեսական կառույցների պահանջով: Պատճառն այն է, որ Երիցյանն էր համակարգում մասնավորապես ներմուծվող ու տեղական արտադրության օղու և ծխախոտի հարկերի հավասարեցման շուրջ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տարիներ առաջ ձեռք բերված համաձայնության կատարման աշխատանքները:
«Այս տարվա աշնանը, իբր ի կատարումն այդ համաձայնագրի, հարկերի տարբերությունը փոքր-ինչ նվազեցվեց, եւ հայտարարվեց, թե հարկերի տարբերությունը քայլ առ քայլ կվերացվի մինչեւ 2014 թվականը: Սակայն դա ակնհայտորեն դուր չի եկել եվրոպական կառույցներին եւ ԱՀԿ-ին, քանի որ 2010 թվականին տարբերությունը պետք է արդեն վերացված լիներ: Եվ հենց այս դժգոհությունները պարպելու համար էլ, ըստ մեր տեղեկությունների, Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում