Ուժեղ երկրաշարժ՝ Իրանում
Այս գիշեր Իրանի հարավ-արևմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: 7 բալ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել Քերման նահանգում:
Նշվում է 7 մահացածի ու հարյուրավոր վիրավորի մասին, շատերն էլ մինչ այժմ գտնվում են փլատակների տակ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նշենք, որ Իրանը գտնվում է աշխարհի ամենասեյսմավտանգ տասը երկրների ցանկում: Վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել հենց նույն նահանգում՝ 2003 թվականին: Այն ժամանակ գրեթե ամբողջովին ավերվել էր հին Բամ քաղաքը: Մահացել էր ավելի քան 30 հազար մարդ: