ԵՊՀ-ի բնագիտական բոլոր ֆակուլտետները կունենան արդիականացված լաբորատոր սարքավորումներ
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ԵՊՀ-ի 2010 թվականի ուս տարին, նշեց, որ այս ուս տարի ԵՊՀ-ն ունի աննախադեպ թվով շատ` ավելի քան 19 հազար ուսանող:
Ներկայացնելով ԵՊՀ-ի այս տարվա ձեռքբերումները, նշեց, որ ընդունվել է ԵՊՀ-ի զարգացման 2010-2014 թվականների ռազմավարական ծրագիր:
«Համալսարանում ներդրման փուլում է գտնվում կրեդիտային համակարգը: Հաջորդ տարի կրեդիտային համակարգը կներդրվի բակալավրիատի 4-կուրսում և մագիստրատուրայում»,-ասաց նա:
Ռուբեն Մարկոսյանը հայտնեց, որ ԵՊՀ-ում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականցվում է 3-ամյա ծրագիր, որը միտված է արդիականացնել ԵՊՀ-ի բնագիտական ֆակուլտետների լաբորատոր սարքավորումները:
«Գրեթե բոլոր բնագիտական ֆակուլտետների համար ձեռք ենք բերվում լաբորատոր սարքավորումներ, որն էլ նպաստում է, որպեսզի ուսանողներն էլ ավելի լավ տիրապետեն գործնական հմտություններին»,- ասաց նա:
Նրա խոսքով, շուրջ 160 մլն դրամի լաբորատոր սարքավորումներ է ձեռք բերվել:
«Այս ծրագիրը մյուս տարի նույնպես կշարունակվի, որի արդյունքում ԵՊՀ-ի բոլոր բնագիտական ֆակուլտետները կունենա արդիականացված լաբորատոր սարքավորումներ»: