3D հեռուստացույցներն արդեն վաճառքում են
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal –ը, այսօր Ճապոնիայում մեկնարկել է առաջին 3D հեռուստացույցների վաճառքը:
Toshiba ապրանքանիշի 3D հեռուստացույցների համար հատուկ ակնոցներ անհրաժեշտ չեն: Toshiba Regza 12GL1 մոդելն ունի 12 դյույմ անկյունագիծ, 466x350 թույլատրություն և արժե 120000 իեն (մոտ 1430 դոլար):
Իսկ արդեն 3 օրից, վաճառքի կհանվի 20-դյույմանոց անկյունագծով 20GL1 մոդելը, որի էկրանի թողունակությունը 720p է:
Աղբյուրը հաղորդում է, որ Toshiba-ն 3D-ի պատրանք ստեղծելու համար օգտագործել է հատուկ տեխնոլոգիա և պրոցեսորներ, որոնք կարողանում են երկչափ պատկերները փոխակերպել եռաչափի: 3D հեռուստացույցների սիրահարներին խորհուրդ է տրվում այսպիսի հեռուստացույցների առջև նստել 60-90 սմ հեռավորության վրա: