Դասախոսին առևանգե՞լ են
«Առավոտ»-ի տեղեկություններով` օրերս իր բնակարանից առևանգվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մ. Գ.-ն: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դասախոսի հարազատները բնակարանը գտել են քաոսային վիճակում, սենյակում գետնին ընկած է եղել մի ծաղկեփունջ, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որպեսզի տիկին Մ. Գ.-ն բնակարանի դուռը բացի: Դեպքից անցել է շուրջ տասը օր, սակայն ոչ մի տեղեկություն չկա տիկին Մ. Գ.-ի մասին: Կատարվածի մասին արդեն տեղյակ են նաև տիկնոջ գործընկերները:
Երբ «Առավոտ»-ը փորձեց Լեզվաբանական համալսարանից պարզաբանումներ ստանալ, բուհից ընդամենը հաղորդեցին, որ տիկին Մ.Գ.-ն չի հաճախում համալսարան: Այլ տեղեկություններ թերթին չհաղորդեցին` պատճառաբանելով, թե դա «բուհի իրավասությունից դուրս է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում