Հայաստանը` աշխարհի շախմատի թիմային առաջնությունում
Հայաստանի շախմատի ազգային հավաքականը կմասնակցի 2011 թ. հուլիսի 16-27-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը: Այսպիսի որոշում է ընդունել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Աշխարհի առաջնությունում հանդես կգա 10 թիմ` Ռուսաստանի (աշխարհի գործող չեմպիոն), Հայաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի (համաշխարհային 39-րդ Օլիմպիադայի արդյունքներով), Ադրբեջանի (Եվրոպայի առաջնության հաղթող) հավաքականները, Ամերիկա, Ասիա, Աֆրիկա աշխարհամասերի չեմպիոնները և Չինաստանի ընտրանին` որպես կազմակերպիչ երկիր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Հայաստանը 1993 թվականից սկսած մասնակցել է աշխարհի բոլոր թիմային առաջնություններին և երեք անգամ (1997 թ.` Լյուցեռն, 2001 թ.` Երևան, 2005 թ.` Բեերշևա) նվաճել է բրոնզե պարգևներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին