Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երկու նոր աշխատությունները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հերթական երկու աշխատությունները` Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» և «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
20-րդ դարի բյուզանդական ուղղափառ աստվածաբանական մտածողության բացառիկ ներկայացուցիչներից մեկի` եպիսկոպոս Կալլիստոս Վեարի «Ուղղափառ ուղին» գիրքն առաջին անգամ է հայերեն հրատարակվում: Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Հասմիկ Մուրադյանը:
Մյուս աշխատությունը` «Վարք Սրբոցի» Դ հատորը, ընդգրկում է «Ս. Պանդալիոն – Ս. Կույս Քրիստոնիա» հոդվածները: Այն գրաբարից թարգմանել է Գևորգ Մադոյանը:
Երկու աշխատությունները հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում