Գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ է ստեղծվել
Գիտնականները հաջողությամբ են կենդանիների վրա փորձարկել գրիպի դեմ նոր ունիվերսալ պատվաստանյութը: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի ալերգիայի ու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետների խումբը, Գարիի գլխավորությամբ:
ԴՆԹ-ի հիմքով պատվաստանյութի շնորհիվ, կենդանիների իմունային համակարգը, կրկնակի պատվաստումից հետո սկսել է հակամարմիններ առաջացնել գրիպի հիմնական հարուցիչին, որը հիմնականում, նույնն է գրիպի տարբեր շտամների ժամանակ: Այդպիսով, մասնագետներին հաջողվել է կենդանիներին զերծ պահել գրիպի H1 տիպից, որը շրջանառվել է տարբերի տարիներին: Բացի այդ, կենդանիների արյան մեջ հակամարմիններ են հայտնաբերվել նաև գրիպի այլ տիպերի հանդեպ, այդ թվում նաև H5N1-ի:
Նշենք, որ փորձից 3 շաբաթ հետո գիտնականները կենդանիներին պատվաստել են վարակի բարձր աստիճան ունեցող գրիպի դեմ, որը տարածված է եղել 1934-ին: Մկներից 80-ը, որոնք կրկնակի են պատվաստված եղել, կենդանի են մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում