Ադրբեջանում ժողովրդական հուզումների ավելի մեծ ալիք է սպասվում
Եթե Ադրբեջանի կառավարությունը չեղյալ չհայտարարի հեջաբի արգելման մասին ընդունված որոշումը, ապա ժողովրդական հուզումների ալիքն ավելի կմեծանա` ընդգրկելով ողջ երկրի տարածքը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովը:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի կրթության նախարարի կողմից ընդունված որոշման համաձայն` երկրի հանրակրթական դպրոցներում կանանց և աղջիկներին արգելվում է հեջաբ կրել: Վերոնշյալ որոշումից հետո Ադրբեջանի տարբեր հատվածներում հազարավոր մարդիկ ի պաշտպանություն հեջաբի` բողոքի ցույցեր են կազմակերպել` այրելով կրթության նախարարի նկարը: