Մեր երկրում օմբուդսմենի պաշտոնը քաղաքական է
«Հրապարակը» գրում է, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի` նոր պաշտոն ստանալու կապակցությամբ (նա նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Բիշքեկում) այս պաշտոնը թափուր է մնացել, եւ թերթի տեղեկություններով` այն առաջարկվել է իրավաբան, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, ով արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի հետ աշխատում էր գերմանական GTZ կազմակերպությունում:
Ըստ «Հրապարակի», սակայն, Վ. Պողոսյանը մերժել է առաջարկը, եւ թերթին ասել, որ վաղուց դուրս է եկել քաղաքականությունից, ու վերադառնալու մտադրություն չունի: Թերթը նկատում է, որ իրավաբանը, փաստորեն, արձանագրեց, որ մեր երկրում օմբուդսմենի պաշտոնը քաղաքական է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում