Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը` դատական հայցերի պատճառ»
«Կապիտալը», հղում անելով «Արմենպրես»-ին, գրում է, որ Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցները շարունակում են արատավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմը, հնարավոր են դատական հայցեր: Այս մասին տեղեկացրել է «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը` հավելելով, որ նա և ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը հանդես են եկել հայտարարությամբ` ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ֆիլմի մասին ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ:
«Կարծում ենք՝ ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից: Սկսելով կինոնկարի դեմ այս թունոտ արշավը՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի են բորբոքում կրքերը հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, ինչը կարելի է դիտարկել որպես անհանդուրժողականության ևս մեկ, այն էլ ամբողջովին անհիմն դրսևորում»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում