«ՌուսՀիդրո»-ն գնելու է Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ը
Էներգետիկայի ոլորտում ռուսական խոշորագույն ընկերությունից «ՌուսՀիդրո»-ն մտադիր է մոտ ժամանակներս ավարտել «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին պատականող Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ի ձեռք բերման գործարքը:
Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի մեր գործընկերների հետ, որ նրանք ավելի մասնագիտանալու են ջերմակայանների վրա: Հուսով եմ, մոտ ժամանակներս կավարտենք կասկադի ձեռք բերման գործարքը», - թերթի հետ զրույցում ասել է «ՌուսՀիդրո»–ի վարչության նախագահ Եվգենի Դոդը:
Նրա խոսքերով, կասկադի վերակառուցման համար ներդրումային ծրագիրը համաձայնեցվել է ՀՀ կառավարության հետ դեռևս երեք տարի առաջ: Նախագծի ընդհանուր ներդրումային գումարն, ըստ այդմ, կազմելու է 40 մլն եվրո:
Անդրադառնելով կառույցի զարգացմանն ուղղված ընկերության ապագա ծրագրերին, վարչության նախագահն ասել է. «Դա մեր պրոֆիլն է, այդ իսկ պատճառով օբյեկտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, առավել ևս, որ Հայաստանում երկար ժամանակ աշխատել ենք և ծանոթ ենք այդ երկրին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան