«95թ-ին Ջավադովը ցանկացել է հանձնվել, բայց Ադրբեջանի իշխանությունները նրան գնդակահարել են»
Երկար ժամանակ Ադրբեջանում աշխատած թուրք դիվանագետ Թուրգութ Էրը Ադրբեջանի հանգուցյալ առաջնորդ Հեյդար Ալիևի ժամանակաշրջանի մասին գրած գրքում մի շարք նոր մեղադրանքներ է հնչեցրել:
«Բիզիմ յոլը» գրում է, որ նախկին դիվանագետը գրքում խոսել է 1994-95 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրա պնդումների համաձայն, թեև 1995 թ-ի հունվարի 17-ին նախկին «ՕՄՕՆ»-ի ղեկավար Ռովշան Ջավադովը սպիտակ դրոշ պարզելով ցանկացել է հանձնվել իշխանություններին, սակայն նրան տեղում գնդակահարել են: Թուրք գրողը Ադրբեջանի իշխանությունների այդ արարքը հանցագործություն է որակել:
Գրքում ասվում է, որ հունվարի 17-ին իրագործված ռազմական գործողությունների ժամանակ Ռովշան Ջավադովի սպանությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, նրա տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջիմեդին Սադըգովը, գնդապետներ Ռովշան Աքբերովը, Էլդար Աղաևը և Սաիր Ռամալդանովը:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը հրաժարվել է պատասխանել այդ մեղադրանքներին: Գլխավոր դատախազությունում Թուգութ Էրի բարձրաձայնած մեղադրանքները աբսուրդ են համարել, Հանրապետական դատախազությունում էլ հայտնել են, որ Ռովշան Ջավադովի` սպիտակ դրոշ բարձրացնելը չի կարող որպես ապացույց ընդունվել: Թերթին չի հաջողվել այս առնչությամբ պաշտպանության նախարարության տեսակետը ներկայացնել, քանի որ ոչ ոք այդ թեմայի շուրջ չի ցանկացել խոսել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան