Իրանի Մեջլիսի նախագահի շնորհավորական ուղերձը քրիստոնյաներին
Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ողջ աշխարհի` մասնավորապես Իրանում ապրող քրիստոնյաներին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «խաբարօնլայն.իռ» կայքը:
Ալի Լարիջանին նշել է, որ բարեբախտաբար Իրանի կրոնական փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Մեջլիսում, որոնք մյուս պատգամավորների նման մասնակցում են օրենսդիր աշխատանքին և կարող են ազատորեն մասնակցել երկրի կառավարման գործընթացներին:
Նշենք, որ իրանահայերը Մեջլիսում ներկայացված են երկու պատգամավորներով: