Ադրբեջանը՝ որպես թմրամիջոցների տարանցիկ երկիր. ներմուծվող թմրամիջոցների փորձերն ավելացել է
Մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան ներմուծվող թմրամիջոցների ծավալը ավելացել է: Այս մասին, հղում կատարելով Մաքսային Պետական ծառայության խախտումների դեմ պայքարի ղեկավար Գյուլօղլան Մուրադլիին, տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ դեպի Ադրբեջան եկող թմրամիջոցների հոսքը կապված է Աֆղանստանից այդ ուղղությամբ տեղափոխվող թմրամիջոցների մեծացմամբ ու ակտիվացմամբ:
Նրա խոսքերով, սահմանագծին բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներն Ադրբեջան տեղափոխելու մեծ թվով փորձեր: Առգրավվել է 263 կգ Հերոյին ու հաշիշ, օփիոն տեսակի թմրամիջոցներ և 17 կգ մեթան-վիտամիններ:
Նա տեղեկացրել է, որ տարբեր տեսակի ապրանքներ է փորձ արվել ներկրել Ադրբեջան, այդ թվում՝ հրազենային զենքեր: