Հայ շախմատիստները` Գրոնինգենում
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Դենիել Նարոդիցկուն (ԱՄՆ), իսկ Վահե Բաղդասարյանն առավելության հասավ միջազգային վարպետ Դավիթ Լոբժանիձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ շախմատիստներն այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը հինգ այլ մասնակիցների հետ:
C մրցաշարում հանդես եկող Աննա-Մայա Ղազարյանը (Հոլանդիա) նույնպես հաղթեց երկրորդ տուրում և աղյուսակը գլխավորող չորս մասնակիցների թվում է: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան