Վ.Դալլաքյան. «Առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը ներքաղաքական հարցերում ավելի արմատական քայլերի կգնա»
Վ.Դալլաքյան. «Առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը ներքքաղաքական հարցերում ավելի արմատական քայլերի կգնա»
«Հայաստանի համար ամենալրջագույն երկու խնդիրները, որ իրենց ազդեցությունն ունեցան նաև 2010թ-ին, արտագաղթն ու աղքատությունն են:
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր 1.1 մլն աղքատ կա, այսինքն` բնակչության ավելի քան 34 տոկոսն աղքատ է: Հասկանալի է, որ սա երկրի համար չափազանց վտանգավոր երևույթ է»,- Panorama.am-ի հետ զրույցում` ամփոփելով անցնող տարին, նշեց ԱԺ պատգամաբվոր Վիկտոր Դալլաքյանը:
Արտագաղթի խնդրի մասին ասաց. «1991թ-ից մինչ օրս , դարձյալ պաշտոնական թվերի համաձայն, Հայաստանից արտագաղթել է 1.5 մարդ … մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են»:
Ըստ պատգամավորի, այս երկու կարևոր բնագավառներում, ցավոք, իշխանություննեն անցնող տարում հաջողությունների չեն հասել, ավելին` մեկ տարվա ընթացքում աղքատների թիվը Հայաստանում ավելացել է 214 հազարով:
Բացի նրանից, որ սրանք խոսուն փաստեր են, նրա խոսքերով, դրանք նաև չափազանց վտանգավոր են ու կարդինալ լուծումների կարիք ունեն:
Ընդհանուր առմամբ պատգամավորի ներկայացրած ամփոփումը դեպրեսիոն տրամադրվածության սկզբաղբյուր կարող է հանդիսանալ, այն էլ` նախատոնական այս օրերին, սակայն պարզվեց, որ Վ.Դալլաքյանը անցնող տարին ամփոփում է ոչ միայն նման տխուր փաստերի արձանագրմամբ, այլ նաև ձեռքբերումները մատնանշելով:
Այս իմաստով Հայաստանի համար ձեռքբերումները տեղավորվում են արտաքին քաղաքականության հարթակում.
«Նախագահ Սարգսյանին հաջողվեց արտաքին մարտահրավերները` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, չեզոքացնել, իսկ այն պաուզան, որ նախագահը վերցրել է արտաքին քաղաքականության առումով, ըստ իս, ուղղված են ներքաղաքական բնագավառում լրջագույն, այդ թվում` համակարգային և կադրային փոփոխություններ իրագործելու ցանկությամբ»,- հայտարարեց Վ.Դալլաքյանն ու ավելացրեց, որ նա այդ հնարավորությունը տեսնում է և ավելի քան համոզված է, որ ներքին քաղաքական հարցերում նախագահն առաջիկայում ավելի արմատական քայլերի կգնա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա