Անհարգելի բացակայությունների համար այս տարի Հայաստանի պետական ագրարային համալսարանից հեռացել է 119 ուսանող
«Պետք է փոխվի ուսանողի մտածելակերպը: Ինչպես կարելի է գիտելիք չստանալու համարել վճարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը: Նա նշեց, որ բոլոր բուհերն, այդ թվում նաև մանկավարժական համալսարանը, ունի գերխնդիր` կազմակերպել այնպիսի ուսումնական գործընթաց, որը նվազագույնի հասցնի կոռուպցիոն ռիկսերը: Նրա խոսքով, բուհերում կրեդիտային համակարգով ուսումնառությունը նվազեցնում է կոռուպցիոն ռիկսերը:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ նշեց, որ համալսարանում դեռ քննաշրջանը չի սկսվել, սակայն սեպտեմբերից սկսած մինչ օրս բուհից արդեն հեռացվել է 119 ուսանող` անհարգելի բացակայությունների անթույլատրելի մեծ չափի պատճառով: «Մենք կարողանում են մինչև քննաշրջանը ազատվել ուսանողների այն կատեգորիայից, ովքեր քննաշրջանում խնդիրներ են առաջացնելու: Սա արդեն կոռուպցիայի դեմ տարվող պայքար է, քանի որ ուսումնական պարապմունքին չմասնակցած ուսանողը չի կարող քննութան ընթացքում դրսևորել նորմալ գիտելիքներ»,-ասաց նա:
Բանախոսը նշեց, որ արդեն 5 տարի է բուհից հեռացվում են մի շարք ուսանողներ` չափից շատ անհարգելի բացականեր ունենալու համար: «Այս մոտեցման արդյունավետությունն այն է, որ կտրուկ նվազել է անհարգելի բացակաների քանակը»,- ասաց նա:
Արշալույս Թարվերդյանը հայտնեց, որ իրենց բուհից 7-8 տարվա ընթացքում հեռացվել է 38 դասախոս` դասախոսին ոչ վայել պահվածքի համար: