Տեղի ունեցավ «Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական բարեգործական ֆիլմի շնորհանդեսը
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական բարեգործական ֆիլմի շնորհանդեսը: Այս Ֆիլմը նկարահանել է «Հայ բարեգործական հիմնադրամը»` «Հետք» և «ՄեդիաԼաբ» առցանց պարբերականների, «168 ժամ», «Տեսանկյուն» թերթերի և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության համագործակցությամբ:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմենուհի Պետրոսյանի խոսքով, այս ֆիլմով ազդարարվում է հիմնադրամի և գործընկերների նոր աշխատանքների տարվա մեկնարկը:«Այն նաև սկիզբն է Հայաստանում նոր` լրագրողական բարեգործական-հետաքննական ցանցի գործունեության»,- ասաց նա:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենը նշեց, որ ֆիլմում ներկայացվում են Հայաստանում և ԼՂՀ-ում բնակվող սոցիալապես անապահով, բռնությունների ենթարկված և ծանր կացության մեջ գտնվող ընտանիքների պատմությունները:
«Այս ընտանիքների համար Ամանորը ոչ թե ուրախության տոն է, այլ մի լրացուցիչ բեռ` առօրյա հոգսերի շարքում»,-ասաց նա:
«Մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությանը ներկայացնել 8 ընտանիքի պատմություն: Այս ընտանիքներն իսկապես օժանդակության կարիք ունեն»,-ասաց նա:
Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ հիմնադրամը տարբեր բարերարների, կազմակեպությունների աջակցությամբ օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենը հայտնեց, որ հիմնադրամն այս տարի օգնել է 8 ընտանիքի: Նա նշեց, որ արդեն 7 տարի է ինչ գործում է հիմնադրամը, այն հասցրել է օգնել է 80 ընատնիքի, նկարահանվել է 7 ֆիլմ: Նա ասաց, որ հիմնադրամը գործում է «Ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին» կարգախոսով:
«Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական բարեգործական ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Սյուժեներից 8-ը սոցիալական ակնարկներ են: Իսկ մյուս 4-ը հաշվետություններ են, որոնցում ներկայացվում է նախորդ տարվա աշխատանքի արդյունքները և կոնկրետ օրինակներով փորձ է արվում սոցիալական փակուղուց ու հուսալքությունից դուրս գալու մոդելներ ներկայացնել հասարակությանը:
Արմենուհի Պետրոսյանը հայտնեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս տարի աջակցել է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի բնականոն աշխատանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան