Ում ինչ է սպասվում Ճագարի տարում
«Ազգը» ներկայացրել է աստղագետ Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները և նշել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակը նախորդ հինգ տարիներին ունեցած դժվարություններից հետո 2011-ին մի քիչ կփոխվի դեպի լավը: Բայց մեծ հաջողություններ չեն լինի:
Տիգրան Սարգսյան - Հաջողություններ են սպասվում եւս 10 տարի բոլոր գործերում:
Հովիկ Աբրահամյան - Եվս հինգ տարի կշարունակվի վերելքի ու հաջողությունների շրջանը: Աղվան Հովսեփյան - Դժվար է եղել վերջին 10 տարում, սակայն դեռ առջեւում ունի անակնկալ: Տարվա սկզբին փոքր-ինչ դժվարություններ ու բարդություններ կծագեն եւ եթե խոհեմ գտնվի` կհաղթահարի եւ եւս 10 տարի աշխատանքային հաջողություններ կունենա: Գագիկ Ծառուկյան - Մեկ տարի եւս հաջողությունների դափնին կկրի ու փառքի կարժանանա, իսկ դրանից հետո գալիս է դժվար ու բարդ ժամանակաշրջան: Եթե կարողանա հաղթահարել` կշարունակի վերելքի փառքը:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Ճագարի տարում սպասվում է ներկա դիրքից քիչ նվազ վիճակ: Տարվա ընթացքում կլինեն նաեւ հաջողություններ ու ձեռքբերումներ: Առաջին չորս ամիսներն արտակարգ հաջողություններով կանցնեն: Լայն հնարավորություններ կլինեն իր աշխատանքի որակն ու արդյունքները ցույց տալու համար եւ կարժանանա շատ մեծ գնահատականի: Երկրորդ չորս ամիսներին, եթե գործ ունենա տղամարդկանց հետ, գործերը կլինեն շահավետ: Երրորդում` սպասվում են ֆինանսական հաջողություններ բոլոր ոլորտներում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում