Ֆինանսական չարաշահումներ գիտության պետական կոմիտեում. Վերահսկողականը ամփոփում է տարին
Գիտության պետական կոմիտեում ֆինանսական լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել: Ուսումնասիրելով կոմիտեի 2008-09 թթ գործունեությունը նման բացահայտումներ է արել նախագահի վերահսկողական ծառայությունը: 729 գիտական թեմաներ ֆինանսավորվել են առանց օրենքով սահմանված փորձաքննության: Ֆինանսավորումը կազմում է 3.4 մլրդ դրամ:
«Գիտության պետական կոմիտեի կողմից բազային ու պայմանագրային ծրագրերով տրված ֆինասնական միջոցները ծախսվել են ոչ նպատակային, հատկացված գումարների 85-95 տոկոսը տրամադրվել է որպես աշխատավարձ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ավելացնելով, որ որոշ գիտական կազմակերպություններում նույնիսկ աշխատավարձը տրվել է 208 հազար դրամ, երբ մյուս գիտական կազմակերպություններում աշխատավարձ կազմել է ընդամնեը 55 հազար դրամ:
Գրանցվել է նաև զավեշտալի դեպք: Նույն կազմակերպությունը նույն գիտական հայտը երկու տարի շարունակ ներկայացրել է` առանց որևէ փոփոխության, նույն տառասխալով ու ստացել է ֆինանսավորում, այսինքն ոչ մի բան նախորդ տարվա ստացած գումարով չի արվել, ու նույն հայտը կրկին ֆինանասավորվել է:
Սահմանված նորմի համաձայն Գիտության պետական կոմիտեն պետք է ֆինանսավորում իրականացվի արդեն որոշակի չափով իրականացված աշխատանքի դիմաց, մինչդեռ կոմիտեն գիտական հայտերի 92 տոկոսի դեպքում կանխիկ վճարում է արել:
Արձանագրվել է մի դեպք, երբ գիտական թեմայի համար ձեռքբերված գումարով` 76 մլն դրամ, կազմակերպությունը գույք է գնել, այնուհետ հանձնել Գիտության պետական կոմիտեին, հետո էլ կատարողականում գրվել է, թե հետազոտություններ են իրականացվել: Եղել են դեպքեր երբ գիտական նույն աշխատությունը ֆինանսավորվել է և բազային, և պայմանագրային հիմունքով: Դեպքեր են եղել, որ «այլ ծախսերը» հիմնական ծխասերին գերազանցել են երկու անգամ, հիմնավորում էլ չի ներկայացվել:
36.6 մլն դրամի ֆինանսավորում է հատկացվել գիտական տարբեր միջոցառումների իրականացմանը, հայտնի էլ չէ դրանք իրականցվել են, թե ոչ, գործուղման ծախսերի հիմնավորումներն էլ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան